Քեթրին Զետա-Ջոնսն ու Մայքլ Դուգլասը միասին են նշել ևս մեկ ծննդյան տարեդարձ։ Երկու ամուսիններն էլ ծնվել են սեպտեմբերի 25-ին, ամուսնացած են արդեն 24 տարի։
Քեթրինը սոցցանցերում լուսանկար է հրապարակել, որը նվիրել է Դուգլասի 80-ամյակին։ Եվ նա անկեղծորեն խոստովանել է, որ, սպառելով նվերների բոլոր գաղափարները, որոշել է նվիրել ամենաթանկը։
«Ամուսնուս հետ այդքան ծննդյան տարեդարձ կիսելուց հետո նվերների գաղափարներն ավարտվել էին: Սա երկրորդ տարբերակն է, իսկ գոլֆի գնդակները, իհարկե, առաջինն են»,- մակագրել է լուսանկարը դերասանուհին։
Այժմ Քեթրին Զետա-Ջոնսը կրկին հանրաճանաչության ալիքի վրա է, հատկապես հաշվի առնելով նրա վերջին նախագիծը՝ «Ուենսդեյ» սերիալը, որը անհավանական հաջողություն ունեցավ։