Մահացել է «Լիլո և Սթիչ» ֆիլմի աստղ Դևիդ Հեքիլի Քենուի Բելը

Դերասան Դևիդ ՀՀեքիլի Քենուի Բելը, որը մարմնավորում էր պաղպաղակի վաճառողի դերը Դիսնեյի «Լիլո և Սթիչ» մուլտֆիլմի ռիմեյքում, մահացել է։ Նա 46 տարեկան էր։

Աստղի մահվան մասին սոցիալական ցանցերում հայտնել է նրա քույրը՝ Ջալին Քանանի Բելը։ Հավայան կղզիների ոստիկանությունը ավելի ուշ People-ին հաստատել է, որ Բելը մահացել է հունիսի 12-ին։ «Մենք սկսել ենք դատաբժշկական հետաքննություն, ինչը ստանդարտ պրակտիկա է։ Նախատեսվում է դիահերձում՝ մահվան ճշգրիտ պատճառը պարզելու համար։ Հետաքննությունը շարունակվում է, բայց այս պահին հանցագործության կասկած չկա», – ասել է ոստիկանության խոսնակը։

Աստղի գործակալը նույնպես խոսել է միջադեպի մասին. «Սա սրտաճմլիկ և չափազանց տխուր է։ Նա իմ լավագույն տաղանդներից մեկն էր և մարմնավորում էր «ալոհա»-ի իրական իմաստը։ Նուրբ հսկա»։