Երկրպագուները նկատել են, որ Ջիջի Հադիդը հուզիչ և գրեթե աննկատ տարրով ընդգծել է Բրեդլի Կուպերի հետ հարաբերությունների կարևորությունը։
Սոցիալական ցանցերում մոդելի հրապարակումներից հետո երկրպագուները նկատել են մի կարևոր դետալ, այն է՝ զարդը։ Ջիջին կրում է ժետոնի ձևով ոսկյա կախազարդ, որի վրա փորագրված են մոդելի և նրա սիրելիի սկզբնատառերը՝ G & B (Ջիջի և Բրեդլի)։
Հայտնի է, որ դա բրենդի պատվերով պատրաստված կախազարդ է, որն արժե գրեթե երեք հազար դոլար։ Այն պատրաստված է 14 կարատանոց դեղին ոսկուց և զարդարված է ադամանդներով։
Ավելի վաղ մոդելը նաև առաջին անգամ հրապարակավ հիշատակել էր սիրելիին Met Gala-ի ժամանակ տված հարցազրույցում՝ ասելով, որ կարմիր գորգի վրա սթրեսային պահերին ինքը հիշում է իր դստերը և սիրելի տղամարդուն։
Հիշեցնենք, որ Ջիջի Հադիդը և Բրեդլի Կուպերը հարաբերությունների մեջ են 2023 թվականի հոկտեմբերից։ Իսկ 2025 թվականի մայիսին մոդելը հաստատեց հարաբերությունները Instagram-ում։ Ընդ որում, զույգի դեբյուտին կարմիր գորգի վրա երկրպագուները դեռ սպասում են։ Ի դեպ, թեև սկզբում շատերն էին կարծում, որ սիրավեպը PR քայլ է, աստղերը երեք տարի անց դեռևս հարաբերությունների մեջ են։
















