Համացանցը քննարկում է 77-ամյա Ալլա Պուգաչովայի վերջերս հրապարակված լուսանկարը

77-ամյա Ալլա Պուգաչովայի վերջերս հրապարակված լուսանկարը բուռն քննարկման առարկա է դարձել համացանցում: Կիպրոսում երկրպագուների կողմից արված լուսանկարում երգչուհին թարմացած և երիտասարդացած տեսք ունի: kp.ru-ի հաղորդմամբ, օգտատերերը ենթադրել են, որ Ալլա Բորիսովնան, հնարավոր է, լրացուցիչ վիրահատություն է տարել՝ իր երիտասարդ, ավելի մարզված ամուսնուն համապատասխանելու համար։

Հնարավոր է՝ դա կապված է նրա սանրվածքի և երիտասարդական կերպարի  հետ։ Երգչուհին վանդակավոր վերնաշապիկը համադրել է սպիտակ մարզաշապիկի, կարճ շորտերի և սպորտային կոշիկների հետ։

Ավելին, Ալլա Բորիսովնան վերջին տարիներին զգալիորեն նիհարել է։ Թվում է, թե նա երբեք այսքան նիհար չի եղել։ Որոշ հետևորդներ նույնիսկ կարծում են, որ նա պետք է գիրանա և ծածկի ոտքերը։

«Ամենայն հարգանքով, ավելի լավ է մի փոքր քաշ հավաքել», «Դու պետք է ծածկես ծնկներդ», «Դու ծեր աղջկա տեսք ունես», – մեկնաբանել են օգտատերերը։

Կան նաև Ալլա Բորիսովնայի արտաքինով հիացողներ՝ անվանելով նրան երիտասարդ և գեղեցիկ։

Ո՞րն է Պուգաչովայի կերպարանափոխության գաղտնիքը։ Ըստ պլաստիկ վիրաբույժ և կոսմետոլոգ Սվետլանա Մորոզի, երգչուհու արտաքինի փոփոխությունները հիմնականում պայմանավորված են քաշի կորստով։

«Վերջին լուսանկարներում Ալլա Բորիսովնան ավելի նիհար տեսք ունի, իսկ դեմքի գծերը՝ ավելի սուր։ Բայց ես չէի շտապի փոփոխությունները վերագրել ևս մեկ վիրահատության։ Երբ դուք նիհարում եք, դեմքի ճարպի ծավալը նվազում է. ձեր այտերը դառնում են ավելի քիչ լցված, իսկ այտոսկրերը՝ ավելի ցայտուն։ Սակայն մաշկի տարիքային փոփոխությունները կարող են ավելի ցայտուն լինել։ Ավելացրեք դիմահարդարում, լուսավորություն և հնարավոր լուսանկարների խմբագրում, և տպավորությունը զգալիորեն կփոխվի», – KP.RU-ին ասել է կոսմետոլոգը։

Աղբյուրը`Panorama.am