Ինգա և Անուշ Արշակյանները հյուրընկալվել են Մանե Գրիգորյանի «Հենց այնպես» հաղորդմանն ու անդրադարձել նաև իրենց գործընկեր Մայա Մարգարյանին, ինչն առաջացրել է երգչուհու զայրույթը: Գրում է BRAVO.am-ը:
Ինգան հիշել է՝ ինչպես տարիներ առաջ, երբ աշխատում էին նույն ակումբում, Մայան առաջարկել է աղջիկներին միասին «սաունա» գնալ: «Այդ ժամանակ գիրք կարդացող Անուշը կատակով արձագանքեց. «Մայա ջան, դա նույնն է, որ ես քեզ հրավիրեմ Մատենադարան»»,- պատմել է նա։
Մարգարյանը սոցցանցերում բավական խիստ է արտահայտվել այդ մասին:
«Սիրելի Ինգա Արշակյան, վերջին շրջանում տարբեր հումորային հաղորդումներում քո ներկայությունը նկատելիորեն հաճախակի է դարձել: Այնուամենայնիվ, դա միայն հերթական անգամ կասկածի տակ է դնում քո հումորի զգացումը…»,- գրել է նա:
Մարգարյանի խոսքով՝ Մատենադարան հրավիրելու վերաբերյալ Արշակյանի «ընկերական» հումորային համեմատություններն ու կատակները «անհեթեթ են և չեն համապատասխանում իրականությանը»:
Նա հիշատակել է իր տատիկի քրոջը՝ Էմմա Կորխմազյանին. «… Քեզ համար որևէ դժվարություն չի ներկայացնի համացանցում տեղեկություններ գտնել նրա մասին և իմանալ Մատենադարանի հետ իմ կապի մասին։ Ինքնահաստատվիր սեփական վոկալային տվյալների հաշվին, որոնք քեզ առատորեն պարգևել է Աստված, և փառք Աստծուն այդ շնորհի համար, այլ ոչ թե քեզ շրջապատող անհատականություններին արժեզրկելու հաշվին»:
Մայա Մարգարյանը հորդորել է այլևս չհիշատակել իր անունը. «Ես բավական ինքնահեգնող եմ, բայց դա ծիծաղելի չէր, այլ ավելի շուտ վիրավորական և անսպասելի՝ հաշվի առնելով, որ մեր հարաբերությունները լավ են եղել»:















