«Ատրճանակ է դրել Քիմի գլխին». ինսայդերը պատմել է Քանյե Ուեսթի նոպայի մասին

Ինսայդերը պատմել է Քանյե Ուեսթի պարանոյայի նոպայի մասին, որի ժամանակ ոստիկանները խուզարկություն են իրականացրել և ատրճանակ պահել Քիմ Քարդաշյանի գլխին։

«Նա տեղի ոստիկանությանը համոզել էր, թե ինչ-որ մարդիկ փորձում են իրեն թմրանյութ տալ, այդ պատճառով ոստիկանները ժամանել էին զենքի ամբողջական զինանոցով։ Նա ստիպել էր նրանց խուզարկություն անել բոլոր համարներում։ Ոստիկաններից մեկն ատրճանակը հենել էր Քիմի գլխին»,- պատմել է «Քարդաշյանների ընտանիքը» շոուի պրոդյուսեր Ֆարնազ Ֆարջամը Ջոնաթան Վան Մետերի «Քաղաքացի Քիմ.Կինը, որ ստեղծեց ապագան» գրքի համար: Գրքից մի հատված մեջբերում է The Sun պարբերականը:

Դրանից հետո, ըստ պրոդյուսերի, Քարդաշյանը ստիպված է եղել մասնավոր ինքնաթիռ վարձել՝ Ուգանդայից իր նկարահանող խմբին դուրս բերելու համար, որտեղ այդ պահին Ուեսթը գտնվում էր տիկնոջ և նկարահանող խմբի հետ։ Բլոգերն ինքը ներել էր ընտրյալին դրանից հետո, քանի որ վերջինս «տառապում է երկբևեռ խանգարմամբ և գտնվում էր մանիակալ փուլում»: Քարդաշյանի շոուի պրոդյուսերը հավելել է նաև. «Երբ Քանյեին պարանոյա է պատում, նա դառնում է չափազանց գրգռված»: