Հրաչ Մուրադյանը կվարի «Մտքի ուժը» ինտելեկտուալ նախագիծը․ հայտնի է մրցանակային ֆոնդը

MONK3-ը հիմնադրման երկրորդ տարեդարձի առթիվ հայտարարել է նոր՝ «Մտքի ուժը» ինտելեկտուալ նախագծի մասին՝ հրապարակելով դրա առաջին թրեյլերը։ Գրում է POP անկյունը:

Նախագծին կմասնակցի 16 թիմ՝ ընդհանուր 48 մասնակցով, որոնք կմրցեն մինչև 10 միլիոն դրամ մրցանակային ֆոնդի համար։ Խաղի հիմքում կլինեն գիտելիքը, ինտուիցիան, ռիսկի դիմելու կարողությունն ու թիմային աշխատանքը։

«Մտքի ուժը» կվարի հաղորդավար Հրաչ Մուրադյանը։

MONK3-ը նոր նախագիծը ներկայացնում է որպես ինտելեկտուալ խաղերի ձևաչափին նոր մոտեցում։ Թրեյլերում մասնակիցներին սպասվող մրցակցությունը բնութագրվում է որպես «ինտելեկտուալ խելահեղ դիմակայություն»։