74 տարեկան հասակում կյանքից հեռացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ Վլադիմիր Գրիգորևը: Այս մասին հայտնել են Մոսկվայի Պուշկինի անվան դրամատիկական թատրոնից:
«Երեկ երեկոյան հեռացավ Ռուսաստանի վաստակավոր արտիստ Վլադիմիր Գրիգորևը: Մեզ համար սա անդառնալի կորուստ է… Մեր ցավակցությունն ենք հայտնում Վլադիմիր Եվգենևիչի հարազատներին: Սգում ենք ձեզ հետ միասին»,-ասվում է թատրոնի Telegram-ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հրաժեշտի օրվա և ժամի մասին կհայտնեն լրացուցիչ:
Վլադիմիր Գրիգորևը ծնվել է 1952 թվականի օգոստոսի 26-ին Վոլգոգրադում: Նա Պուշկինի թատրոն է եկել 1975 թվականին՝ լինելով Ռուսաստանի Թատերավեստի ինստիտուտի՝ ГИТИС-ի ավարտական կուրսի ուսանող: Ալեքսեյ Գովորուխոն նրան հրավիրել էր խաղալու «Ավազակները» ներկայացման մեջ:
Գրիգորևը հայտնի է Ռոլլերի («Ավազակները»), Շանսոնյեի («Բլեզ»), Թութակի («Գանձերի կղզի»), Ինկվիզիտորի («Ժաննա դ’Արկ»), Անտոնիոյի («Մեծ մոգություն») դերերով:















