Դերասանուհի Լիզա Մորյակն ու ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն առաջին անգամ հանրությանն են ներկայացրել իրենց նորածին որդուն և հայտնել նրա անունը։ Փոքրիկն արդեն երկու ամսական է, և երջանիկ ծնողները որոշել են իրենց ուրախությունը կիսել երկրպագուների հետ։ Գրում է AlphaNews-ը:
Տղային անվանել են Էդմոն՝ հենց այսպես՝ առանց վերջում «դ» տառի։ Դերասանուհու խոսքով՝ ամուսինները երկար ժամանակ են փնտրել այնպիսի անուն, որը միաժամանակ մեղմ ու վեհ կհնչեր և ներդաշնակ կլիներ ընտանիքի մյուս երեխաների անունների հետ։
«Մենք երկար էինք ընտրում անունը, փնտրում էինք այնպիսի տարբերակ, որը կարտահայտեր ողջ քնքշությունն ու խորությունը։ Շատերն էին փորձում գուշակել․ գիտեին, որ անունը սկսվում է «Է» տառով, բայց այդպես էլ ոչ ոքի չհաջողվեց ճիշտ գուշակել։ Էդմոն․ այս անվան մեջ կա և՛ մեղմություն, և՛ վեհություն, ու այն աներևակայելիորեն սազում է մեր որդուն։ Էլիզաբեթ, Շարլիզ և Էդմոն․ այս գեղեցիկ եռյակում այժմ ամեն ինչ կատարյալ ներդաշնակություն է ստացել»,- կիսվել է Լիզա Մորյակը։
Դերասանուհին հումորով հավելել է, որ երկրպագուների առաջարկած տարբերակների թվում եղել է անգամ «Էմիխայիլ» անունը։ Ոմանք էլ փորձել են գտնել այնպիսի անուն, որը կպարունակեր «Լիզ» մասնիկը՝ ի պատիվ հենց իրեն։ Սակայն ծնողների սրտին ամենից շատը հարազատ է եղել հենց Էդմոն տարբերակը։















