Հայտնի դերասանական կազմ և արկածներ՝ նոր կատակերգությունում․ ինչ է սպասվում «Սերը լեռներում» ֆիլմում

SHARM Holding-ն ու Mitoyan Production-ը հրապարակել են «Սերը լեռներում» առաջիկա ֆիլմի առաջին պաշտոնական թիզերն ու պաստառը՝ ներկայացնելով իրենց նոր համատեղ կինոնախագիծը։

Արկակածային կատակերգության ռեժիսորը Գրիգ Վահրամյանն է, իսկ պրոդյուսերները՝ Ռուբեն Ջաղինյանն ու Արման Միտոյանը։

Դերասանական կազմում ընդգրկված են Սոս Ջանիբեկյանը, Անի Խաչիկյանը, Սոնա Մաթևոսյանը, Գոռ Հակոբյանը, Իննա Խոջամիրյանը, Բելլա Մակարյանը և այլք։

Ֆիլմի սյուժեի մանրամասներն առայժմ չեն բացահայտվել։ Պրեմիերայի հստակ ամսաթիվը նույնպես դեռ չի հայտարարվել․ ստեղծողները նշում են, որ ֆիլմը էկրաններ կբարձրանա շուտով։