Casio-ն ներկայացրել է իր խորհրդանշական «A168» թվային ժամացույցի մանրանկարչական տարբերակը՝ մատանու ձևաչափով։ «CRW-002» մոդելը, չնայած փոքր չափերին, պահպանել է A168-ի հիմնական գործառույթները՝ վեցանիշ էկրան, երեք կոճակ, ավտոմատ օրացույց, վայրկյանաչափ և LED լուսավորություն։ Գրում է Radar-ը:

Մատանի-ժամացույցը հասանելի կլինի արծաթագույնով՝ 135 դոլար, և ոսկեգույնով՝ 155 դոլարով։ Casio-ն նոր մոդելում օգտագործել է մետաղական ամբողջական կառուցվածք և MIM տեխնոլոգիա՝ օրիգինալ «A168-ի մանրամասները հնարավորինս ճշգրիտ վերարտադրելու համար։ CRW-002-ը վաճառքում կհայտնվի այս ամսվա վերջին։















