Անգլիացի գրող Ջոան Ռոուլինգի Հարրի Փոթերի HBO-ի առաջիկա էկրանավորումն արդեն իսկ հակասություններ է առաջացրել, շատերը հետաքրքրվում են, թե որն է նոր սերիալի իմաստը։
Երկրպագուներն արդեն բացասաբար են արձագանքել մարտին թողարկված առաջին թրեյլերին՝ քննադատելով կախարդանքի բացակայությունը։ Եվրանյուզի հաղորդմամբ, այժմ առցանց հայտնվել է սերիալի նոր տեսարան, որտեղ Հոգվարթսի ուսանողներն են Մեծ դահլիճում, իսկ Դամբլդորը, որի դերը մարմնավորում է Ջոն Լիթգոուն, կատարում է իր շքեղ մուտքը։
Տեսահոլովակը, որը նախատեսված էր սերիալի շուրջ ոգևորություն առաջացնելու համար, լուրջ ձախողում է ունեցել, և համացանցի արձագանքը գրեթե միաձայն էր. «Դա «բացարձակ աղբ է, որը չպետք է գոյություն ունենա», «դա վիրավորում է ինձ», «ինչո՞ւ է սա նկարահանվել որպես SNL-ի սկետչ», «այս նոր Հարրի Փոթերը, ամեն ինչում այնքան անկենդան է թվում», «իրականում շատ զվարճալի է, որ նրանք միլիոնավոր դոլարներ են ծախսել Temu-Հարրի Փոթթերը ստեղծելու համար»։
Հարրի Փոթերի մասին հեռուստասերիալի առաջին սերիայի պրեմիերան կկայանա 2026 թվականի դեկտեմբերի 25-ին։
Աղբյուրը`Panorama.am















