«Սկզբում դու ես մոռանում, հետո քեզ են մատնում մոռացության». Արևիկ Գևորգյանն ու Հայկ Սմբատյանը` բաժանման մասին

Մոտ մեկ ամիս է՝ Արևիկ Գևորգյանն ու Հայկ Սմբատյանը միասին «Թատրոն տանիքում»-ում խաղում են Նիկոլաս Սփարքսի «Նոթատետր» գրքի հիման վրա բեմադրված «Հիշում եմ» ներկայացման մեջ: Գրում է BRAVO.am-ը:

Հիմա էլ դերասանները միասին նկարահանվել են Նազիկ Գասպարյանի տողերի հիման վրա հուզիչ հոլովակում, որը Գևորգյանն այսպիսի մակագրությամբ է կիսվել. «Կան զգացմունքներ, որոնք չեն մոռացվում, և սեր, որը չի ենթարկվում ժամանակին»։

Բնականաբար, էլ ինչից, եթե ոչ սիրուց նրանք կարող են խոսել, ավելի ճիշտ՝ բաժանումից ու այն ամենից, ինչ սովորաբար լինում է դրանից հետո: 

«Ոչ մի բան չի վերջանում, վերջացնում են»,- պնդում է հերոսուհին, իսկ տղան ճշտում. «Բայց սիրում էիք, չէ՞»:

Բայց պարզվում է՝ «սկզբում դու ես մոռանում, հետո քեզ են մատնում մոռացության, հաշիվը հավասարվում է, և վերջանում է խաղը հօգուտ ոչ ոքի»: Այդ պնդումը, միևնույն է, չի համոզում հերոսին․ նա չի համարում, որ սերը խաղ է:

«Ու եթե դա սերն է, կողմերից ոչ մեկն էլ չի մոռանում, ուղղակի հմուտ ձևացնում է», – փորձում է համոզել աղջիկը:

«Դու ձևացրու, ես էլ կձևացնեմ, թե հավատում եմ»,- հնչում է պատասխանը