Հաղթական վերադարձ Հոլիվուդ․ Ջոնի Դեփի նոր ֆիլմը գլխավորել է ԱՄՆ կինովարձույթը

Ջոնի Դեփը վերադառնում է Հոլիվուդի կինովարձույթի առաջատար դիրքեր․ նրա մասնակցությամբ «Էբենեզեր» (Ebenezer) ֆիլմը ցուցադրության առաջին իսկ հանգստյան օրերին զբաղեցրել է ԱՄՆ կինովարձույթի առաջին հորիզոնականը։ Սա դերասանի առաջին ստուդիական ֆիլմն է վերջին ութ տարում։ Գրում է Radar-ը:

Ֆիլմը Հյուսիսային Ամերիկայում հավաքել է 19 միլիոն դոլար, իսկ միջազգային շուկայում՝ ևս 23 միլիոն՝ համաշխարհային հասույթը հասցնելով 42 միլիոն դոլարի։ Ֆիլմի արտադրության վրա ծախսվել է շուրջ 38 միլիոն դոլար։ Չարլզ Դիքենսի ստեղծագործության հիման վրա նկարահանված ֆիլմը, սակայն, քննադատների միանշանակ հավանությանը չի արժանացել․ Rotten Tomatoes հարթակում այն ստացել է 52% գնահատական։

Հանդիսատեսի արձագանքն ավելի դրական է եղել․ հարցվածների 65%-ը նշել է, որ ֆիլմը խորհուրդ կտա ընկերներին։ Դեփի վերադարձը մեծ էկրան ուշագրավ է հատկապես Էմբեր Հերդի հետ դատական վեճից հետո, որի հետևանքով դերասանի հոլիվուդյան կարիերան անորոշության մեջ էր հայտնվել։