Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը նկարահանվում է օսկարակիր ռեժիսոր Պաոլո Սորենտինոյի նոր` Mob Girl («Մաֆիայի աղջիկ») ֆիլմում՝ մարմնավորելով մաֆիայի կին պարագլխի կերպարը, գրում է Daily Mail-ը:
Հաղորդվում է, որ ֆիլմի սցենարի հիմքում իրական պատմություն է. ֆիլմը նկարահանվում է Թերեզա Կարպենտերի A Woman’s Life In The Underworld («Կնոջ կյանքը հանցավոր աշխարհում») բեսթսելերի հիման վրա:
Օսկարակիր դերասանուհին կկերտի Արլին Բրիկմանի կերպարը, որը կապ ունի նյույորքյան մաֆիայի ներկայացուցիչների հետ: Մաֆիայի ներկայացուցիչների հետ կապի պատճառով «Մաֆիայի աղջիկ» կամ «Մաֆիայի սիրուհի» մականունը ստացած աղջիկը 20-րդ դարի 70-ական թվականներին դարձել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության իրազեկիչ: Նրա տրամադրած տեղեկատության հիման վրա ոստիկանությունը կարողացել է ձերբակալել «Կոլոմբո» կլանի պարագլուխներին