40-ամյա Մեյթալ Դոհենը, ով երկու տարի հանդիպում էր 70-ամյա դերասան Ալ Պաչինոյի հետ, վերջապես, որոշել է պատմել լրագրողների հետ զրույցում՝ թե ինչու է լքել աշխարհահռչակ դերասանին։
Որոշ ժամանակ առաջ Մեյթալը խոստովանել էր, որ բաժանման պատճառը դերասանի գծուծ բնավորությունն էր, սակայն հիմա նա հետ է վերցնում իր խոսքերը։
«Իմ խոսքերը սխալ են մեջբերել ու ճիշտ չեն հասկացել։ Եվ ընդհանրապես, դա կատակ էր։ Բոլորը կարծում են, որ երբ կինը հանդիպում է իրենից տարիքով բավականին մեծ տղամարդու հետ, ապա միայն ցանկանում է գումար որսալ։
Մեզ մոտ ամեն բան այլ էր»,- անկեղծանում է հրեա դերասանուհի Մեյթալն ու հավատացնում, որ խենթի պես սիրահարված էր Ալ Պաչինոյին, ում հետ ծանոթացել էր 2018 թվականին՝ մշակութային միջոցառումներից մեկի ժամանակ։
«Մենք իրար իսկապես սիրում էինք, սակայն մի օր ես ինքս ինձ հարցրի՝ թե ուր է մեզ տանում այս ճանապարհը․ չէ՞ որ ես երազում էի երեխա ունենալու մասին։ Իսկ նա արդեն ուներ երեք երեխա և չէր պատրաստվում ևս մեկով համալրել իր ժառանգների շարքը։ Հաշվի առնելով նրա տարիքը՝ ես չէի էլ փորձում նրան համոզել հակառակը»,- ասում է դերասանուհին ու հավելում,- «Մեր վերջին վեճը սկսվեց ինչ-որ մանրուքի պատճառով, իսկ հետո ամեն ինչ լրջացավ։ Ես նրան հարցրի՝ պատրաստ է նա անել հաջորդ քայլը մեր հարաբերություններում և չլսելով հաստատակամ պատասխան՝ որոշեցի բաժանվել»։