Կորոնավիրուսը եվրոպական երկիրը զրկեց ծաղիկների երկրի խորհրդանիշ լինելուց: Նիդերլանդներում, համաճարակի պատճառով, ձեռնարկատերերը ստիպված են եղել ազատվել հսկայական քանակությամբ բույսերից:
Միայն մարտ ամսին պետության տարածքում ոչնչացվել է 140 միլիոն կակաչ, իսկ այլ տեսակների ծաղիկների հետ միասին այդ թիվը հասել է 400 միլիոնի: Պատճառը կորոնավիրուսի տարածման հետ կապված ծաղիկների պահանջարկի կտրուկ անկումն է: Բացի այդ, փակվել է Նիդեռլանդների ամենամեծ ծաղկի այգին, որը տարեկան ընդունում էր մոտ 1,5 միլիոն այցելու և դրա համար միջին հաշվով վաստակում էր 25 միլիոն դոլար: