«Փոքրիկ Քարդաշյանը․ 2001»․ Քիմ Քարդաշյանն արխիվային լուսանկարներ է հրապարակել

SANTA MONICA, CALIFORNIA - NOVEMBER 10: 2019 E! PEOPLE'S CHOICE AWARDS -- Pictured: (l-r) Kim Kardashian West arrives to the 2019 E! People's Choice Awards held at the Barker Hangar on November 10, 2019 -- NUP_188989 (Photo by: Amy Sussman/E! Entertainment/NBCU Photo Bank)

Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանն Instagram-ում արխիվային լուսանկարներ է հրապարակել։

20 տարվա վաղեմության լուսանկարներից մեկում երիտասարդ Քարդաշյանը լողազգեստով է։ Մյուս լուսանկարում հեռուստաաստղն առանց դիմահարդարման է։

«Փոքրիկ Քարդաշյանը․ 2001 թվական»,- լուսանկարներին կից գրել է Քարդաշյանը։

Տարիների ընթացքում իրապատում շոուի աստղը զգալիորեն փոխել է արտաքինը։ Լուսանկարների մեկնաբանության հատվածում շատ երկրպագուներ պնդել են՝ Քարդաշյանը բնական գեղեցկությամբ ավելի լավ տեսք ուներ, քան հիմա։