Դերասաններ Սոֆյա Պողոսյանն ու Աշոտ Տեր-Մաթևոսյանը ծնողներ են դարձել, զույգը որդի է ունեցել:
Այս մասին սոցցանցերի իր էջերում հայտնել է Սոֆյայի քույրը՝ Մայա Պողոսյանը:
«Մորաքո՜ւյյյր եմմ: Բարի Գալուստ, իմ պուճուրիկ, սիրուն ճուտիկ»,- գրել է Մայան:
Հավալենք, որ մինչ երեխայի ծնունդը Սոֆյան մեկնել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
Նշենք, որ դերասանուհին իր հղիության մասին հայտնեց հունիսին։ Նա և Աշոտը պաշտոնապես ամուսնացած են 2019 թվականից, բայց մինչև այդ տևական ժամանակ միասին էին ապրում: Աշոտն առաջին ամուսնությունից դուստր ունի` Մարին, Սոֆյան առաջին անգամ է մայրացել: