«Այս մրցույթին այնքան շատ տաղանդավորներ կային, որ դժվար էր գնահատական տալը». կայացավ «Նոր ութերորդ հնչյուն» արվեստի և երաժշտության միջազգային մրցույթ-փառատոնը

«Յուրաքանչյուր մրցույթ կարևոր է արտիսի համար: Դա հրաշալի հարթակ է ուժերը փորձելու և առհասարակ, փորձ ձեռք բերելու համար»,- կայքի հետ զրույցում պատմում է երգիչ Հաոբ Հակոբյանը, ով Արմեն Հովհաննիսյանի հետ միասին այս տարի եղել է «Նոր ութերորդ հնչյուն» արվեստի և երաժշտության միջազգային մրցույթ-փառատոնի ժյուրիի կազմում:

«Այս մրցույթին այնքան շատ տաղանդավորներ կային, որ դժվար էր  գնահատական տալը: Այսպիսով Տարվա 8-րդ հնչյունին ընտրեցինք մեծ դժվարությամբ: Առհասարակ ժյուրիի կազմում լինելը դա մեծ պատասխանատվություն է մեզ համար, չէ որ գնահատում ենք, ոչ թե ելույթ ունեում:
Ու թող շատ լինեն մրցույթներ, կապ չունի ինչ ֆորմատում, կամ ինչ ժանրում սա մարզանք է արտիստների համար»,-հավելում է Հակոբը:

«Նոր ութերորդ հնչյուն» արվեստի և երաժշտության միջազգային մրցույթ-փառատոնը հիմնադրվել է 2015թ.-ին՝ կոմպոզիտոր-վոկալիստ Կառլ Մանուկյանի և համահիմնադիր Օվսաննա Ալոյանի կողմից:

Մրցույթ-փառատոնն արդյունավետ աշխատանքի շնորհիվ համալրվել է արտերկրից ժամանած մասնակիցներով (Ռուսաստանի Դաշնություն, Բելոռուսիա, Վրաստան, Իրան, Գերմանիա, Արցախ), որի արդյունքում «Նոր ութերորդ հնչյուն» արվեստի և երաժշտության ամենամյա փառատոնը ստացել է միջազգային որակավորում:

7 տարիների բարեխիղճ և արդար աշխատանքների արդյունքում, մրցույթ-փառատոնն իր շուրջն է համախմբել 7000-8000 մասնակից արվեստակիրների:

Ըստ մրցույթ-փառատոնի կանոնակարգի մրցույթն անցկացվում է 3 փուլով.

  1. Նախընտրական-(մոտ 1000 մասնակից)
  2. I լսումների փուլ-(մոտ 700 մասնակից)
  3. I I լսումների փուլ-(մոտ 700 մասնակից)
  4. Գալլա-համերգ մրցանակաբաշխություն

Մրցույթ-փառատոն-2021 մրցանակաբաշխությունը դափնեկիրներից բացի (I, I I, I I I) ունեցանք նաև 4 գլխավոր (գրան պրի) մրցանակակիրներ՝

  1. «Ազգային նվագարաններ» (քամանչա) բաժնի մասնակից, հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր, Վարդենիսի թիվ 1երաժշտական դպրոցի սան Սամվել Զաքոյան (գեղարվեստական ղեկավար՝ Փ. Երանոսյան)
  2. «Կերպարվեստ» բաժնի (նկարչություն) մասնակից Աիդա Մկրտչյան (դասատու՝ Վ. Բաբայան): Ի դեպ, Աիդա Մկրտչյանի հաղթական նկարը՝ «երկու ազգ, մեկ պետություն» խորագրով, այսօր իր պատվավոր տեղն է գտել Արցախի Հանրապետության նախագահ պարոն Արայիկ Հարությունյանի աշխատասենյակում
  3. «Ժող. նվագարաններ» (նվագախումբ) բաժնի մասնակից Վարդենիսի թիվ 1 երաժշտական դպրոցի նվագախումբը (ղեկավար, դիրիժոր՝ Փ. Երանոսյան)
  4. «Ժող. նվագարաններ» բաժնի (դհոլ) մասնակից «Դհոլահարների համույթը» (դասատու՝ Հ. Հակոբյան)
  5. «Նոր ութերորդ հնչյուն 2021» ճանաչվեց «Արվեստի միջազգային դպրոց» Մասնագիտական ՈՒսումնական Հաստատության, վոկալ բաժնի մասնակից, միջազգային մրցույթների դափնեկիր Սյուզաննա Խաչատրյանը (դասատու՝ Կ. Մանուկյան)

Այս տարվա մրցույթ-փառատոնի պատվավոր հյուր «Հրադադար մարդկային կորստի ցավ» ՀԿ նախագահ Աղունիկ Ղուկասյանը ևս անակնկալ մատուցեց, պատվոգրեր հանձնեց՝

ա) մրցույթ-փառատոնի նախագահ Կառլ Մանուկյանին

բ) 44-օրյա Արցախյան պատերազմի մասնակից, պատվավոր հյուր Վահագ Բլբուլյանին

գ) հայրենասիրական երգերով ամենուր սպասված, սիրված և ճանաչված երգիչներ Արմեն Հովհաննիսյանին և Հակոբ Հակոբյանին:

Մրցույթ-փառատոնի տնօրինությունն էլ շնորհակալագրեր հանձնեց միջոցառման պատվավոր հյուրերին և աջակիցներին:

Հոբելյանական «Նոր ութերորդ հնչյուն 2021» արվեստի և երաժշտության ամենամյա միջազգային մրցույթ-փառատոնի գալլա-համերգ մրցանակաբաշխությունը վարեցին՝ բավականին երիտասարդ, բայց արդեն ճանաչված և սիրված ստեղծագործող Լև Բադալը (Լևոն Բադալյան) և «Նոր ութերորդ հնչյուն 2018» վոկալ բաժնի գլխավոր (գրան պրի) մրցանակակիր, երգչուհի, պարուհի, հաղորդավարուհի, մոդել, գեղեցկուհի Անի Մնացականյանը: