Հեյլի Բիբերը ներկայացրել է Victoria’s Secret ապրանքանիշի նոր հավաքածուն

Չնայած ընկերության նախկին պնդումներին, թե իրենք իրենց արտադրանքը չեն գովազդի «կատարյալ» մարմինների միջոցով, ապրանքանիշը կրկին համագորխակցում է սուպերմոդելների հետ։
Հայտնի մոդել Հեյլի Բիբերը դարձել է Victoria’s Secret-ի նոր գովազդային արշավի հերոսուհին։ Այս մասին գրում է Daily Mail-ը։

Հեյլին հայտնվել է ներքնազգեստի երեք հավաքածուով։ Նա կեցվածք է ընդունել ժանյակավոր կրծկալներով ու վարտիքով, ինչպես նաև խալաթներով։

Մոդելը փորձել է սպիտակ, մանուշակագույն և բաց վարդագոււյն զգեստներ։

«Վայելեք մեր սահմանափակ թողարկման չորս մասից բաղկացած հավաքածուն, որն իրականում էլ այսքան լավ տեսք ունի,- գրել է ապրանքանիշը Ինստագրամում։

Ինքը՝ Բիբերը, նշել է, որ հիացած է եղել այս առաջարկով։