Նոր դերասանը, որը կմարմնավորի Ջեյմս Բոնդին այն բանից հետո, երբ Դենիել Քրեյգը լքեց այս խորհրդանշական դերը` կզարմացնի հանդիսատեսին: Հարցազրույցում նման կարծիք է հայտնել հայտնի գրող, սցենարիստ և կենսագիր Ֆիլիպ Դյուրանը, ով վերջերս հրատարակել է «Ջեյմս Բոնդ» գիրքը:
Նա կարծում է, որ 007-ը կին չի լինի:
«Բոլորը սովոր են մտածել, որ Ջեյմս Բոնդը պետք է տղամարդ լինի: Կարևոր չէ, թե ինչ գույնի կլինի նրա մաշկը՝ սև, սպիտակ, թե դեղին: Մեզ պետք է հիանալի դերասան, ով կերպարին նոր անսպասելի հատկանիշներ կհաղորդի: Կարծում եմ, որ պրոդյուսերները կփորձեն մեծապես զարմացնել հանդիսատեսին և գտնել այնպիսի դերակատարի, որը դուր կգա բոլորին: Կամ կվերագործարկեն ամբողջ նախագիծը»,- ասել է Դյուրանը:
Նրա խոսքով՝ Բոնդի երկրպագուները դա կտեսնեն երեքից չորս տարի հետո:
Ավելի վաղ Ջեյմս Բոնդի ֆիլմի պրոդյուսեր Բարբարա Բրոկոլին հայտնել էր, թե երբ EON Productions-ը պատրաստ կլինի նոր դերասան ընտրել Բոնդի գլխավոր դերի համար՝ Քրեյգի փոխարեն:
2021 թվականին թողարկված «No Time to Die» ֆիլմը Դենիել Քրեյգի մասնակցությամբ շարքի հինգերորդ և վերջին ֆիլմն էր (և 25-րդը Բոնդի բնօրինակ ֆիլմի համար): Բրիտանացի դերասանն իր դեբյուտը Ջեյմս Բոնդի դերում կատարել է դեռ 2006 թվականին՝ Casino Royale-ում:
Բացի Քրեյգից Քերի Ֆուկունագայի ֆիլմում գլխավոր դերերը կատարել են Ռամի Մալեքը, Լեա Սեյդուն, Լաշանա Լինչը, Բեն Ուիշոուն, Նաոմի Հարիսը, Բիլի Մագնուսենը, Անա դե Արմասը, Քրիստոֆ Վալցը, Ռեյֆ Ֆայնսը և այլք:















