Որքա՞ն են վաստակել Լեոնարդո ԴիԿապրիոն և Ջենիֆեր Լոուրենսը «Don’t Look Up» ֆիլմի նկարահանումներից

Netflix-ի նոր «Don’t Look Up» ֆիլմն այսօր դարձել է ծառայության ամենահայտնի ֆիլմերից մեկը։ Ադամ Մաքքեյի կատակերգության պրեմիերան կայացել է դեկտեմբերի 24-ին։

Աստղային դերասանական կազմը չէր կարող մեծ ուշադրություն չգրավել ֆիլմի վրա․ Լեոնարդո ԴիԿապրիոն, Ջենիֆեր Լոուրենսը, Թիմոթի Շալամեն, Քրիս Էվանսը և շատ այլ ոչ պակաս հայտնի դերասաններ։

Նախօրեին JustJared-ը հրապարակել էր ֆիլմի երկու գլխավոր դերակատարների՝ ԴիԿապրիոյի և Լոուրենսի պաշտոնական հոնորարները։
Այսպիսով, Լեոնարդո Դի Կապրիոն 30 մլն դոլար է ստացել Don’t Look Up գեղարվեստական ​​ֆիլմում նկարահանվելու համար։ Մինչդեռ Ջենիֆեր Լոուրենսը իր գործընկերոջից 5 միլիոնով պակաս է վաստակել։

Հիշեցնենք, որ Netflix-ի «Don’t Look Up» կատակերգության սյուժեի համաձայն՝ գիտնականը (Լեոնարդո ԴիԿապրիո) իմանում է, որ Երկրին աստերոիդ է մոտենում, ինչը կհանգեցնի աղետի։ Հերոսը փորձում է նախազգուշացնել նախագահ Ջենի Օռլեանին (Մերիլ Սթրիփ) հնարավոր աղետի մասին, բայց նա բախվում է անհավատությանը: