Նախորդ տարվա սկզբին երգչուհին անսպասելի փոխել է իր մուգ մազերի գույնը՝ դառնալով շատ բաց շիկահեր: Դա անսպասելի էր, քանի որ լիովին հակասում էր երգչուհու կերպարին: Բայց Բիլլին որոշել էր արմատապես փոխել իր ոճը:
Տարեվերջին երգչուհին չդիմացավ ու կրկին վերադարձավ մուգ մազերին, որը երկրպագուներն ընդունեցին մեծ ոգևորությամբ:
Երգչուհին չի դադարում զարմացնել երկրպագուներին:
Բիլլի Այլիշն իր Instagram-ում յուրահատուկ կերպով է ամփոփել անցած տարին. բաժանորդները նրան պատահական ամսաթիվ են գրել, իսկ Բիլլին հրապարակել է այդ օրն արված լուսանկար: Այսպիսով, պարզ դարձավ, որ նախքան իր մուգ մազերի գույնին վերադառնալը, Այլիշը եղել է կարմիր մազերով: Որի մասին չի հայտնել ոչ ոքի:


















