Ռոնալդուի նվերը․ Ջորջինայի 28-ամյակի կապակցությամբ նրա դեմքը պատկերվել է աշխարհի ամենաբարձր շինության վրա (լուսանկարներ)

Ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն քաղաքացիական կնոջ՝ Ջորջինա Ռոդրիգեսի 28-ամյակի  կապակցությամբ ուշագրավ լազերային շոուի օգնությամբ սիրելի դեմքը պատկերել է աշխարհի ամենաբարձր աշտարակի՝ Դուբայի Բուրջ Խալիֆայի վրա:

Ինչպես գրում է Daily Mail-ը, հոբելյարին անչափ տպավորել է այս անակնկալը, ինչի կապակցությամբ նա շնորհակալություն է հայտնել սիրելիին:

«Այս հուզիչ օրն այսպիսի ավարտ ունեցավ։ Ես անխոս եմ: Շնորհակալություն, շնորհակալություն և շնորհակալություն Կրիշտիանո: Դու չես կարող ինձ ամեն օր ավելի երջանիկ դարձնել»,- նշել է Ռոդրիգեսը:

Աղբյուրը մանրամասնում է, որ Ռոդրիգեսի մի քանի լուսանկար հայտնվել է աշտարակի վրա, որին գրվել է «Ծնունդդ շնորհավո՛ր, Ջե՛ո»:

Զույգն ունի մեկ համատեղ դուստր, և պատրաստվում է զույգ երեխաների լույս աշխարհ գալուն: