Չակ Պալանիկը գնահատել է «Մարտական ակումբ» ֆիլմի չինական ավարտը

Գրող Չակ Պալանիկը, ում վեպի հիման վրա նկարահանվել է «Մարտական ակումբ» ֆիլմը, գնահատել է ֆիլմի գրաքննված տարբերակը, որը թողարկվել է Չինաստանում:

Նրա կարծիքով՝ ֆիլմի արմատապես փոփոխված ավարտն ավելի համահունչ է օրիգինալ վեպի ավարտին:
«Դուք այն դիտե՞լ եք: Այն սուպեր հիասքանչ է: Չինաստանում բոլորի համար ամեն բան լավ է ավարտվում»,- գրել է Պալանիկը Twitter-ում:

Ֆիլմի մասին․
Տանջող անքնությամբ տառապող և ձանձրալի կյանքից դուրս գալ փորձող Կլերկը հանդիպում է ոմն Տայլեր Դարդենին, ով զբաղվում է օճառի առևտրով և այլասերված բնավորություն ունի: Տայլերը վստահ է, որ ինքնակառավարումը հատուկ է վախկոտներին, միակ բանը, ինչի համար արժե ապրել ինքնակործանումն է: