Քանյե Ուեսթն ընկերներին վստահեցրել է, որ Քարդաշյանի նոր սիրելին վարակված է ՁԻԱՀ-ով

Ռեփեր Քանյե Ուեսթը ընկերների հետ զրույցում պնդել է, որ Քիմ Քարդաշյանի նոր սիրեցյալը՝ կատակերգու Փիթ Դևիդսոնը, ՁԻԱՀ-ով է հիվանդ։ Այս մասին հայտնում է TMZ-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Քանյեն բոլորին ասում է, որ Փիթ Դևիդսոնը ՁԻԱՀ-ով է տառապում: Նա փորձում է այդ լուրերը տարածել, դա փաստ է։ Ես դա լսել եմ ութ հոգուց, Քանյեն այդ մասին պատմում է բոլորին»,- ասել է DJ Akademiks-ը:

TMZ-ի աղբյուրները հայտնում են, որ լուրերի տարածման ֆոնին Դևիդսոնը մի քանի անհարմար զրույց է ունեցել ծանոթների հետ, ովքեր որոշել են, որ կատակերգուն իսկապես առողջական խնդիրներ ունի։ Կատակերգուի մտերիմները մտահոգված են, որ Քանյեն օգտագործել է նման ծանր հիվանդության հորինվածքը՝ Դևիդսոնին հեղինակազրկելու համար։ Միաժամանակ ռեփերի ներկայացուցիչները հերքում են այն տեղեկությունը, թե իբր նա լուրեր է տարածում իր նախկին կնոջ նոր ընկերոջ մասին։