Քրիստինա Եղոյանն առաջին անգամ ցույց է տվել դստեր դեմքը

Երգչուհի, դերասանուհի Քրիստինա Եղոյանն Ինստագրամի իր էջում հրապարակել է լուսանկար դստեր՝ Լեա Մարիայի ֆոտոշարքից։ Քրիստինան մինչև այս էլ հրապարակում էր լուսանկարներ աղջնակի հետ, սակայն առաջին անգամ է ցույց տալիս նրա դեմքը։

Հիշեցնենք, որ Քրիստինան ամուսնացել է նախորդ տարի։ Նա միշտ նշում  է, որ շատ երջանիկ է ընտանեկան կյանքում։

Դերասանուհին այժմ գտնվում է ԱՄՆ–ում։ Նա տեղափոխվեց Միացյալ Նահանգներ դստեր ծննդին ընդառաջ։