Նարբեի և Աստղիկի դստեր` Շուշիի 3-ամյակի ֆոտոշարքը

Դերասան-ամուսիններ Նարբե Պողոսյանի և Աստղիկ Ալավերդյանի դուստրը՝ Շուշին, այսօր դառնում է 3 տարեկան։ Փոքրիկի տարեդարձի առթիվ մայրիկը ֆոտոշարք է կազմակերպել, որտեղ աղջնակը ներկայացել է Կարմիր գլխարկի կերպարով։

Աստղիկը հրապարակել է լուսանկարներն ու շնորհավորել դստերը․ «Այսօր այս փոքրիկ Կարմիր գլխարկի ծննդյան օրն է։) Երեք տարի այս գեղեցկուհին քաղցրացրեց, գունավորեց, երջանկացրեց մեր կյանքը։ Մեր ժպտերեսիկ, միշտ առողջ եղիր»։

Նշենք, որ Նարբեի և Աստղիկի ավագ որդին՝ Մոնթեն, արդեն 7 տարեկան է։

Դերասանական զույգը վաղուց այլևս չի նկարահանվում, զբաղվում է բիզնեսով, սակայն Աստղիկը բավականին ակտիվ է սոցիալական ցանցերում, և նրանց ընտանիքը շարունակում է մնալ հասարակության ուշադրության կենտրոնում։