«Տոնդ շնորհավոր, իմ զինվոր տղա»․ Արա Գևորգյանի շնորհավորանքը Հայոց բանակի օրվա առթիվ

Երաժիշտ Արա Գևորգյանը Հայոց բանակի կազմավորման 30–ամյակի առթիվ լուսանկարներ է հրապարակել զինծառայող որդու հետ և շնորհավորել տոնի առթիվ։

«Տոնդ շնորհավոր հայկական բանակ, տոնդ շնորհավոր, իմ զինվոր տղա: Խաղաղ ծառայություն ու բարի վերադարձ մեր զինվորներին: Փառք մեր բոլոր զոհերին»,– լուսանկարներին կից գրել է երաժիշտը։

Նշենք, որ Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործությունը ադրբեջանցիները երկար ժամանակ փորձում էին վերագրել իրենց։ Երաժիշտը երկար տարիների պայքարի արդյունքում հասավ նան, որ Ադրբեջանի մշակույթի նախարարությունը պաշտոնապես հայտարարեց, որ ստեղծագործության հեղինակը Ֆիկրատ Ամիրովը չէ։