Աստղագուշակ հունվարի 31-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Առավոտվա համար կարևոր գործեր մի ծրագրեք: Օրվա այդ հատվածում աշխատանքի վրա կենտրոնանալը դժվար է լինելու, ցավալի սխալներ կարող եք անել, աչքից կվրիպի մի բան, ինչն ավելի ուշ կարևոր կլինի: Չարժե շտապել գործարքների ու գնումների հարցում:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, տրամադրությունն էլ կլավանա: Դուք նոր լույսի ներքո կտեսնեք այն ամենը, ինչը նախկինում սովորական էր թվում, կհասկանաք՝ ինչպես կարելի է փոխել այն, ինչը վաղուց է դադարել ուրախացնել ձեզ: Մտերիմ մարդիկ հազիվ թե միանգամից ձեզ ճիշտ հասկանան, բայց անպայման կփորձեն աջակցել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հրաշալի օր է նոր ծանոթությունների, ինչպես նաև այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց մասին նախկինում լավ բաներ եք լսել: Բարենպաստ տպավորություն թողնելը դժվար չի լինի, շատերը կուզենան ընկերանալ ձեզ հետ: Չեն բացառվում աշխատավայրում ռոմանտիկ տարվածությունները:

Օրը բարենպաստ կլինի նաև մասնագիտական տեսանկյունից: Դուք գլուխ կհանեք այն առաջադրանքից, որն ուրիշների ուժերի սահմաններում չի եղել, և դա աննկատ չի մնա: Համառությունը կօգնի հաղթել հին մրցակցին, ամենաճարպիկ Ցուլերը կկարողանան զինաթափել վտանգավոր թշնամիներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Այսօր հազիվ թե ամեն ինչ ծրագրի համաձայն ընթանա: Դուք ստիպված եք լինելու իմպրովիզներ անել, ոտքի վրա որոշումներ ընդունել, որոշ գործեր հետաձգել մեկ ուրիշ գործի վրա կենտրոնանալու համար ու տեղափոխել վաղուց նշանակված հանդիպումները: Չնայած խառնաշփոթին, որը երբեմն կիշխի ձեր շուրջը, դուք ինքներդ կպահպանեք լավ տրամադրությունն ու մյուսներին էլ թույլ չեք տա հուսահատվել:

Այսօր չի կարելի մասնակցել կասկածելի գործերին, արկածախնդրություններին, որոնք վտանգավոր կարող են լինել: Լսեք ինտուիցիայի ձայնին, որն անպայման կհուշի՝ արդյոք արժե ռիսկի դիմել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Վեճեր սովորականից շատ կլինեն, բայց դրանք օգտակար կլինեն, կօգնեն օպտիմալ որոշում ընդունել ու ճիշտ դնել առաջնահերթությունները: Դուք ուշադիր կլսեք նրանց, ովքեր ձեզ հետ համաձայն չեն ու օբյեկտիվորեն կգնահատեք ուրիշների բերած փաստարկները: Նման մոտեցումը շատերի վրա տպավորություն կթողնի: Չի բացառվում այսօր նոր համախոհներ ու նույնիսկ իսկական ընկերներ ձեռք բերեք:

Հավանական են չծրագրված ծախսեր: Դուք թեթևամտորեն տրամադրված կլինեք ու առանց մտածելու մեծ գումար կծախսեք նրա վրա, ինչի կարիքը չունեք: Լավ է չշտապեք խոշոր գնումների հարցում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը հազիվ թե հանգիստ անցնի, հազար ու մի գործ ուշադրություն կպահանջի, չի բացառվում ստիպված լինեք ուղղել ուրիշների սխալները: Դուք դրանից հրաշալի գլուխ կհանեք, բայց ջանքերի գնով, ուստի զարմանալի չէ, որ հետո հանգստի կարիք կունենաք: Արժե ժամանակ գտնել հին ընկերոջ կամ ձեզ լավ ճանաչող մեկ այլ մտերիմ մարդու հետ հանդիպելու համար, որը գիտի ինչպես բարձրացնել ձեր տրամադրությունն ու ուրախացնել:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի լուրջ հարցերը քննարկելու համար: Այդ հատվածում ուշադիր կլինեք, կարևոր մասեր կնկատեք, որոնք մեկ ուրիշ ժամանակ կարող էին աննկատ մնալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Դուք շատ բան կհասցնեք, եթե գործերը չհետաձգեք: Լուրջ հարցերը լավ է առավոտյան լուծեք, քանի որ այդ հատվածում հեշտությամբ կկենտրոնանաք, ոչ ոք ձեզ չի խանգարի: Իսկ ահա բանակցություններն ու հանդիպումները, հակառակը, լավ է հետաձգեք, քանի որ մարդկանց հետ լեզու գտնելն ավելի հեշտ կլինի օրվա երկրորդ կեսին:

Մի շտապեք ինչ-որ բան արմատապես փոխել ձեր կյանքում, նույնիսկ եթե թվում է, թե վճռական քայլը պետք է անհապաղ անել: Այսօր դուք կարող եք տրվել պահի հույզերին: Սեփական զգացմունքներից գլուխ հանելու համար ժամանակ է պետք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Այսօր մտքերը հավաքելն ու գործերի վրա կենտրոնանալը կարող է սովորականից բարդ լինել: Բացի այդ, ստիպված եք լինելու շեղվել լուրջ խնդիրներից մանր-մունր հարցերը լուծելու համար: Դա շատ Կշեռքների կստիպի բարկանալ, և նույնիսկ նշանի ամենահանգիստ ներկայացուցիչները երբեմն դժվարությամբ կպահպանեն ինքնատիրապետումը:

Օրվա առաջին կեսը բավական լարված կանցնի, փոխարենը երկրորդին դուք թուլանալու, ինչ-որ հաճելի բանով զբաղվելու հնարավորություն կունենաք: Հավանական են անակնկալներ և ուշադրության նշաններ, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը, ինչպես նաև անսովոր հանդիպումներ ու ոգեշնչող նորություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը կարող է մանր-մունր թյուրիմացություններ, անհաջող զուգադիպություններ, անհանգստության առիթներ բերել: Աշխատեք տեղի ունեցողին փիլիսոփայորեն մոտենալ: Դա հեշտ չի լինելու, բայց եթե հանգստություն պահպանեք, անպայման արագ կհասկանաք՝ ինչպես իրավիճակը դեպի լավը փոխել:

Այսօր լավ է այնպիսի որոշումներ չընդունեք, որոնք կարող են փոխել ձեր ու ձեր մտերիմների կյանքը: Դուք հակված կլինեք ցանկալին իրականության տեղ ընդունել, թերագնահատել այն խնդիրների դժվարությունը, որոնք դեռ պիտի լուծեք: Ինքներդ ձեզ ժամանակ տվեք, և դա թույլ կտա ձեզ խուսափել շատ ու շատ տհաճ պահերից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Առավոտը հազիվ թե հարմար լինի լուրջ խնդիրները լուծելու համար: Կարևոր հանդիպումներ այս հատվածի համար չարժե ծրագրել, քանի որ դրանք չեն արդարացնի ձեր ակնկալիքները: Դրական միտումների ազդեցությունը ժամանակի հետ կուժեղանա: Աստիճանաբար ավելի ու ավելի շատ հնարավորություններ կբացվեն, դուք էներգիայի ներհոսք կզգաք: Այդ իսկ պատճառով օրվա երկրորդ կեսը հետաքրքիր կանցնի:

Ինչ-որ օգտակար բան սովորելու կամ այնպիսի տեղեկատվություն ստանալու հնարավորություն կունենաք, որը շուտով անպայման պետք կգա: Դուք հեշտությամբ կմտապահեք այն ամենն, ինչ պետք է, արագ պատասխաններ կգտնեք ուրիշներին փակուղու առաջ կանգնեցրած հարցերին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հետաքրքիր զրույցներ շատ կլինեն: Բաց մի թողեք այն մարդու հետ խորհրդակցելու հնարավորությունը, որը ձեզ բազմիցս է օգտակար եղել: Դա կօգնի խուսափել ցավալի սխալներից ու տհաճ իրավիճակներից, ընդհանուր առմամբ կհեշտացնի նպատակին տանող ձեր ճամփան: Լավ կանցնեն պոտենցիալ գործատուների ու գործընկերների հետ հանդիպումները, դուք բարենպաստ տպավորություն կթողնեք:

Միապաղաղ գործերը սովորականից ձանձրալի ու հոգնեցնող կլինեն: Հնարավոր է ուզենաք դրանք մեկ ուրիշին հանձնարարել: Կարևոր կլինի հուսալի մարդ ընտրելը, հակառակ դեպքում ժամանակը ծախսելու եք ուրիշների սխալներն ուղղելու վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Գործեր շատ կլինեն, և դուք դրանց ոգևորությամբ կանցնեք: Կուրախացնի անսովոր ու իսկապես հետաքրքիր առաջադրանքը լուծելու, տաղանդներին կիրառում գտնելու հնարավորությունը: Չեն բացառվում նոր ծանոթությունները, հանդիպումները մարդկանց հետ, որոնք կիսում են ձեր նպատակներն ու կյանքի հանդեպ հայացքները: Որոշ Ջրհոսներ այսօր նոր ընկերներ ձեռք կբերեն:

Ոչ մեծ դրամական մուտքերը շատ տեղին կլինեն, թույլ կտան չծրագրված գնումներ անել, ուրախացնել մտերիմներին հաճելի անակնկալներով: Հավանական են անսպասելի նվերներ: Հնարավոր է դուք ստանաք այն, ինչի մասին վաղուց էիք երազում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Կհաջողվի ավարտել այն գործը, որին մեծ ուժեր էիք նվիրել, կլուծեք ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող հարցը: Դա միանգամից չի ստացվի, բայց դուք համառ կլինեք, չեք նահանջի, քանի դեռ ուզածին չեք հասել: Ընկերները հրաշալի լուրեր կհայտնեն: Չի բացառվում դրանց պատճառով ուզենաք փոխել ծրագրերը:

Օրը հրաշալի կլինի անշարժ գույքի հետ կապված հարցերը լուծելու համար: Կարող եք կահույք, կենցաղային տեխնիկա և տան համար այլ օգտակար իրեր գնել. ընտրության հարցում չեք սխալվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: