Փետրվարի 28-ին The Hollywood Reporter-ը հայտնել է, որ Ուկրաինայում շարունակվող իրադարձությունների ֆոնին արտասահմանյան խոշոր կինոընկերությունները կարող են չեղարկել Ռուսաստանում իրենց ֆիլմերի ցուցադրությունը։
Սա նշանակում է, որ, օրինակ, ապագա ժապավենները Ռուսաստանում պարզապես չեն ցուցադրվի։ Ենթադրվում էր, որ Ռուսաստանում ցուցադրվող հոլիվուդյան վերջին ֆիլմը կլիներ «Բեթմենը», որի պրեմիերան նախատեսված էր մարտի 2-ին։ Սակայն այսօր Warner Bros-ը հայտարարեց Մեթ Ռիվզի «Բեթմենի» ցուցադրությունը Ռուսաստանում չեղարկելու մասին՝ պրեմիերայից ընդամենը մեկ օր առաջ։
Սա հոլիվուդյան երկրորդ ստուդիան է, որը դադարեցնում է ցուցադրությունները Ռուսաստանի Դաշնությունում։ Disney-ն ավելի վաղ ևս նմանատիպ հայտարարություն էր տարածել: