Քիմ Քարդաշյանը Փիթ Դևիդսոնի հետ ռոմանտիկ լուսանկարներ է հրապարակել

Քիմ Քարդաշյանի և Փիթ Դևիդսոնի հարաբերությունները շարունակում են սրընթաց զարգանալ։ Մի քանի ամիս առաջ չէր կարելի նույնիսկ ենթադրել, որ ռեալիթի հեռուստաաստղը կհաստատի սիրավեպը հայտնի կատակերգուի հետ։ Իսկ այժմ նա ավելի ու ավելի շատ է հրապարակում հումորիստի հետ համատեղ նկարներ, որոնք անտարբեր չեն թողնում համացանցի օգտատերերին։

Այսպիսով, անցյալ շաբաթ Հոլիվուդում կայացավ Քարդաշյանների նոր ռեալիթի շոուի երկար սպասված պրեմիերան, որը փոխարինեց հայտնի KUWTK-ին։ Հանդիսավոր միջոցառմանը ներկայացել էին նախագծի գլխավոր հերոսները։ Բնականաբար, եկել էր նաև Քիմը։ Հեռուստաաստղը Փիթի ընկերակցությամբ է եղել։ Ճիշտ է, Դևիդսոնը հրաժարվել է լուսանկարվել սիրելիի հետ։

Բայց զույգի մասնակցությամբ մի քանի կադրեր արվել են ավելի մտերմիկ միջավայրում: Հավանաբար, հանրային միջոցառումից անմիջապես հետո Փիթն ու Քիմը գնացել են ընթրելու։ Ապրիլի 11-ին Քարդաշյանն իր բլոգում կիսվել է ընկերոջ հետ ջերմ կադրերով։