«Հաջողություններիս համար շնորհակալ եմ Ռիհաննային». Ռիհաննայի նմանակի հուզիչ խոսքերը

Հնդկուհի Ռենե Քունջուրը դեռ մանկուց երազել է մոդել դառնալու մասին, սակայն նա հասկանում էր, որ ցածր հասակի, մուգ մաշկի և փարթամ կազմվածքի պատճառով իր հայրենիքում դա գրեթե անհնարին է: Բայց երբ Ռիհաննան համաշխարհային ճանաչում ձեռք բերեց, բախտը ժպտաց նաև Ռենեյին: Գեղեցկուհին սկսեց համագործակցության բազմաթիվ առաջարկներ ստանալ լուսանկարիչների, մոդելային գործակալությունների և անվանի բրենդների կողմից:
Հիմա Ռենեն շատ լավ է վաստակում և հայրենիքում շատերին է հայտնի:
Հարցազրույցներում նա միշտ նշում է, որ իր բոլոր հաջողությունների համար շնորհակալ է Ռիհաննային:
«Միշտ գիտակցել եմ, որ բավականաչափ գեղեցիկ չեմ, սակայն հույսս չեմ կորցրել ու շարունակել եմ հավատալ, որ մի օր կհասնեմ իմ երազանքին:
Հնդկական նորաձևությունը նախապատվությունը տալիս է սպիտակամորթ մոդելներին, ինչը զրոյացնում էր հաջողության հասնելու իմ բոլոր շանսերը: Սակայն Ռիհաննայի աշխարհահռչակ դառնալուց հետո ինձ այլևս ոչ ոք չէր ասում, որ ես տգեղ եմ կամ կոպիտ դիմագծեր ունեմ: Հաջողություններիս համար շնորհակալ եմ Ռիհաննային»,- լրագրողների հետ զրույցում անկեղծացել է Ռենեն:
Տեսնելով իր նմանակի լուսանկարները՝ Ռիհաննան հետաքրքիր կերպով է արձագանքել նրա խոսքերին՝ ասելով, որ աղջիկն իրեն նման չէ և գեղեցիկ է յուրովի: Երգչուհին խորհուրդ է տվել աղջիկներին գտնել սեփական յուրահատկությունն ու խուսափել ինչ-որ մեկին նմանվելուց:
«Բոլոր հաջողակ մարդկանց առավելությունն այն է, որ նրանք միակն են իրենց տեսակի մեջ»,- նշել է Ռիհաննան: