Ինչպե՞ս է անցել Ջենիֆեր Լոպեսի և Բեն Աֆլեքի հարսանիքի երկրորդ օրը

Այս շաբաթ օրը տեղի ունեցավ այս տարվա ամենասպասված աստղային հարսանիքներից մեկը։ Ջենիֆեր Լոպեսը և Բեն Աֆլեքը ընտանիքի և ընկերների համար արարողություն են կազմակերպել դերասանի առանձնատանը, որը գտնվում է Ջորջիա նահանգի Ռիսբորո քաղաքում։ Եվ քանի դեռ զույգը երկրպագուների հետ չի կիսվել հարսանիքի պաշտոնական կադրերով, մեզ մնում է միայն վայելել պապարացիների կադրերը: Բայց և այնպես, կարելի է նկատել, թե որքան գեղեցիկ ու հուզիչ է ստացվել նորապսակների տոնը։

Ի դեպ, Ջեյ Լոն և Բեն Աֆլեքը դեռ հուլիսին են դարձել ամուսիններ, սակայն որոշել են այդ կարևոր օրն անցկացնել ամենամտերիմների համեստ շրջապատում։ Իսկ այս շաբաթավերջին սիրահարները կազմակերպել էին լայնածավալ տոնախմբություն, որը տևել է երկու օր։ Շաբաթօրյա արարողությունից հետո Աֆլեքի ընտանիքը որոշել է կիրակնօրյա խնջույք կազմակերպել սիրելիների համար։

Հիշեցնենք, որ Աֆլեքն ու Լոպեսը հանդիպել են 2001 թվականին, հանդիպումից անմիջապես հետո դերասանը երգչուհուն ամուսնության առաջարկ է արել, իսկ նրանց հարսանիքը պետք է կայանար 2003 թվականին, սակայն տոնակատարության նախօրեին չեղարկվել է։ 2021 թվականին նրանք վերսկսեցին իրենց հարաբերությունները, իսկ այս տարվա ապրիլին Բենն ամուսնության առաջարկ արեց Ջենիֆերին։