Լեոնարդո ԴիԿապրիոն դեր չի ստանա «The Squid Game»-ի երկրորդ եթերաշրջանում

Հոլիվուդյան աստղ, օսկարակիր դերասան Լեոնարդո ԴիԿապրիոն չի նկարահանվի «The Squid Game»-ի երկրորդ եթերաշրջանում։ Արտիստը բազմիցս ակնարկել է, որ հիացած է սերիալով։

Նշվում է, որ մեծ աղմուկ բարձրացրած սերիալը նախատեսվում է երկարաձգել նաև երրորդ սեզոնով։

Yonhap-ը, հղում անելով «The Squid Game»-ի ռեժիսոր Հվան Դոն Հյոկին, գրել է, որ ներկայում մշակվում է երկրորդ եթերաշրջանի սցենարը։

Իրադարձությունները կզարգանան Հարավային Կորեայում։ Ռեժիսորները որոշել են չհրավիրել հոլիվուդյան դերասանների։

Հվան Դոն Հյոկը գիտի Դի Կապրիոյի հետաքրքրվածության մասին։ «Եթե ​​սերիալը երկարաձգվի երրորդ եթերաշրջանով, ապա իրադարձությունները կտեղափոխվեն այլ երկիր»,- նշել է կինոռեժիսորը՝ առանց ամերիկացի դերասանին կոնկրետ խոստումներ տալու։

Սերիալը և նրա գլխավոր դերակատարները ստացել են բազմաթիվ մրցանակներ, այդ թվում՝ Ամերիկյան կինոարվեստի ինստիտուտի հատուկ մրցանակը: