«Դրանում խառնված է մայրս». Բրիթնի Սփիրսը հերքում է, որ հյուրանոցում կռվի է բռնվել ընկերոջ հետ

Բրիթնի Սփիրսը խախտել է իր առցանց լռությունը հյուրանոցներից մեկում գիշերը տեղի ունեցած միջադեպից հետո: Տեղեկություններ հայտնվեցին, որ երգչուհին կռվել է ընկերոջ հետ։ Բրիթնին պնդում է, որ դա զրպարտություն է:

Page Six-ը հրապարակել էր Բրիթնի Սփիրսի լուսանկարը՝ կանգնած շտապօգնության մեքենայի մոտ։ Մերկ արտիստը փաթաթված էր վերմակով և ծածկվել էր բարձով։ Նրա կողքին էր նրա սիրելին՝ Փոլ Ռիչարդ Սոլիսը։ Լրատվամիջոցները մեջբերել են բուժաշխատողների մեկնաբանությունները, որոնք հաստատել են, որ իրենք օգնության են գնացել հյուրանոցում վիրավորվ կնոջ մասին հաղորդումից հետո:

«Դրանում խառնված է մայրս։ Ես նրա հետ վեց ամիս չխոսեցի, և նա զանգահարեց անմիջապես այն բանից հետո, երբ լուրերը հայտնվեցին», – ասել է աստղը սոցիալական ցանցերում:

Բրիթնին նաև հայտարարել է, որ ուղղակի վնասել է կոճը, երբ որոշել է ցատկել հյուրանոցի իր սենյակում։ Նա սառույցի կարիք ուներ, բայց ոչ բժշկական օգնություն: Նա նրանց չի զանգել: Երգչուհու խոսքով՝ դա ուրիշն է արել: Ի դեպ, դեպքից հետո Բրիթնիին հիվանդանոց չեն տեղափոխել։ Նա տուն գնացել է անվտանգության ուղեկցությամբ: Փոփ աստղի ընկերները հայտնել են, որ նա տանն է և իրեն լավ է զգում։