Քեյթ Ուինսլեթը տրավմա է ստացել նկարահանման հրապարակում և հոսպիտալացվել

Քեյթ Ուինսլեթը հոսպիտալացվել է «Լին» ֆիլմի նկարահանման հրապարակում տեղի ունեցած միջադեպից հետո։

Դերասանուհին գտնվում է Խորվաթիայում, որտեղ նկարահանվում է բրիտանական Vogue-ի ռազմական թղթակից Լի Միլլերի մասին պատմող դրամայում։ Ինչպես գրում են արևմտյան տաբլոիդները, տեսարաններից մեկի ժամանակ աստղը կորցրել է հավասարակշռությունը, ընկել ու վնասել ոտքը։ Նկարահանող խումբն անմիջապես որոշել է Քեյթին ուղարկել բուժզննման։

Դերասանուհու մամուլի խոսնակի խոսքով՝ այժմ նա իրեն լավ է զգում։ «Քեյթը սայթաքել է և ապահավության համար տեղափոխվել հիվանդանոց։ Նրա ինքնազգացողությունը լավ է և այս շաբաթ կշարունակի նկարահանվել՝ ինչպես պլանավորված էր նախապես»,- ասել է նա։

«Լին» դրաման պատմում է, թե ինչպես մոդելից Լի Միլլերը դարձավ բրիտանական Vogue-ի ռազմական թղթակիցը, որը լուսանկարեց Դահաուի և Օսվենցիմի ազատագրումը։ Ֆիլմի ռեժիսորն Էլեն Կուրասն է։ Պրեմիերան նախատեսվում է 2023 թվականին։