Դերասանուհի Սիլվի Բարկովան, ով տևական ժամանակ է՝ բնակություն է հաստատել Հնդկաստանում, հետևորդների հետ կիսվել է ուրախալի լուրով։ Դերասանուհին սպասում է իր առաջնեկին։
Սոցիալական ցանցերի իր էջերում տեղադրված կադրերում, որոնք արվել են երեխայի սեռը պարզելու խնջույքի ժամանակից, Սիլվին երջանիկ տեսք ունի։
«Ենթադրություններ ունե՞ք», – հրապարակմանը կից գրել է դերասանուհին։
Նշենք, որ Սիլվի Բարկովան ամուսնացել է 2018 թվականին: Դերասանուհու ամուսինն ազգությամբ հնդիկ է: