Նա հանեց ակնոցները՝ թաքցնելով աչքերը վառ դիմահարդարմամբ. Դիանա Գուրցկայան ներկայացրել է համարձակ ֆոտոշարք

Ռուս երգչուհի Դիանա Գուրցկայան բեմում հանդես է գալիս երիտասարդ տարիքից, սակայն լայն հանրությանը հայտնի է դարձել 2000-ականների սկզբին։ Այդ ժամանակվանից երկրպագուները աստղին տեսնում էին բացառապես ռոմանտիկ կերպարներով, նա երբևէ հանրությանը չի ներկայացել համարձակ կերպարով, սակայն օրերս երգչուհին ներկայացրել է ֆոտոշարք: Գրում է Tert.am Life-ը։

44-ամյա երգչուհին լիովին իր կերպարը վստահել է լուսանկարիչ Խվիչա Կվարացխելիայի գլխավորած ստեղծագործական թիմին։ Գուրցկայան իր համար անսովոր կերպարներ է փորձել, որոնցից առաջինը՝ ֆուտուրիստական տրամադրությամբ՝ համալրված ռետրո էլեմենտներով։ Հանուն դրա Դիանան հանել է ակնոցը, որը տասնամյակների ընթացքում դարձել է նրա կերպարի անբաժանելի մասը:

Լուսանկարիչը գոհ է աշխատանքի արդյունքներից։ «Բոլորը գիտեն Դիանային որպես նուրբ, անկեղծ, սիրով լի ամբողջ աշխարհի հանդեպ: Ես ուզում էի նրան այլ կերպ ցույց տալ, բացահայտել բոլորովին այլ կողմեր, որոնք ոչ ոք չէր տեսել։ Մեծ համարձակություն է պետք, որպեսզի դուրս գաս քո հարմարավետության գոտուց ու գնալ նման խելահեղ փորձի»,- ասել է Խվիչան։