Սալմա Հայեկ, Օլիվիա Ուայլդ, Քիմ Քարդաշյան, Բիլի Այլիշ և այլ աստղեր․ կայացել է LACMA Art + Film գալա-երեկույթը․ լուսանկարներ

Լոս Անջելեսի LACMA արվեստի թանգարանում տեղի է ունեցել ամենամյա Art + Film գալա-երեկույթը, որը նշում է կինոարդյունաբերության, նորաձևության և ժամանակակից արվեստի նվաճումները: Այս տարի մեծարել են «Օլդբոյ» և «Հեռանալու որոշում» ֆիլմերի ռեժիսոր Պարկ Չան Վուկը և նկարչուհի Հելեն Փաշգյանը։

Երեկոյի գլխավոր աստղերն էին Բիլի Այլիշը և նրա բոյֆրենդը՝ The Neighborhood-ի մենակատար Ջեսսի Ռադերֆորդը։ Զույգը պաշտոնապես առաջին անգամ դուրս եկավ միասին և դա արեց փայլուն՝ հայտնիները լուսանկարիչների առջև հայտնվեցին Gucci-ի վերմակով փաթաթված։

Միջոցառմանը մասնակցել են նաև Սիդնեյ Սվինին, Փերիս Հիլթոնը, Քիմ Քարդաշյանը, Քենդալ Ջեները, Էդրիեն Բրոուդին, Հայդի Քլումը, Օլիվիա Ուայլդը, Ալեսանդրա Ամբրոսիոն, Էլիոտ Փեյջը, Ջարեդ Լետոն, Måneskin խումբը և այլ աստղեր։ Շատերը կրում էին Gucci, քանի որ իտալական նորաձեւության տունը միջոցառման գլխավոր հովանավորն էր։