Ջենիֆեր Լոպեսն առանց ներքնազգեստի

Օրեր առաջ Տորոնտոյում տեղի ունեցավ «Մերկապարուհիները» ֆիլմի պրեմիերան, որի գլխավոր դերերից մեկը բաժին է ընկել Ջենիֆեր Լոպեսին:

Ֆիլմը պատմում է մերկապարուհիների կյանքի մասին, ովքեր աշխատում են էլիտար գիշերային ակումբում, իսկ նրանց հաճախորդները Ուոլ Սթրիթի հայտնի միլիոնատերերն են: Սակայն տնտեսական ճգնաժամի պատճառով մերկապարուհիների բոլոր խնայողությունները ջուրն են ընկնում և նրանք մշակում են համարձակ ծրագիր, որպեսզի վրեժ լուծեն մեղավորներից:

Պրեմիերային Լոպեսը ներկայացել է շքեղ ու էլեգենատ, դեղին զգեստով:
Լրագրողի այն հարցին՝ կրում է նա ներքնազգեստ, թե ոչ, Լոպեսը ժպտալով  բացասական պատասխան է տվել:
Ջենիֆեր Լոպեսին ուղեկցել է նրա փեսացուն, Ալեքս Ռոդրիգեսը: Զույգը նաև խոստովանել է, որ շատ շուտով տեղի կունենա իրենց ամուսնական արարողությունը:

«Ռեժիսորն այդ դերն ինձ առաջարկել էր երկու տարի առաջ, սակայն ինձ ժամանակ էր հարկավոր, որպեսզի ես պատրաստվեի ու կարողանայի հանդես գալ մերկապարուհու դերում:
Մտնելով այդ կերպարի մեջ՝ ես հասկացա, որ նրանք ուժեղ, բայց փխրուն կանայք են: Սա հետաքրքիր փորձ էր ինձ համար» ,- պատմել է Լոպեսը լրագրողներին հարցազրույցներից մեկում: