Քայլի Ջեների անկեղծ ֆոտոշարքի լուսանկարները պայթեցրել են Instagram-ը

Մենք պարզապես չենք կարող չկիսվել ձեզ հետ երկրպագուներին այդքան երջանկացրած նման թեժ լուսանկարներով: Քայլի Ջենները հերթական անգամ ապացուցել է, որ ինքը բոլոր սոցցանցերի գլխավոր դիվան է՝ հրապարակելով պիկանտ ֆոտոշարք։ Մոդելը պառկել է անկողնու վրա՝ կոսյումային զգեստի անհավանական սեքսուալ հավաքածուով: Բացի կատարյալ դիմահարդարումից և femme fatale ոճով անկրկնելի սանրվածքից 25-ամյա միլիարդատիրուհու կերպարն, իհարկե, լրացնում էին համարձակ դեկոլտեն և կիսաշրջազգեստի խորը կտրվածքը։

Հեռուստաաստղի մութ հայացքն էլ իր գործն է արել։ Իսկ երբ մոդելի ձեռքում հայտնվել է խաղողով ափսեն, բաժանորդները պարզապես շանս չունեին։ Մեկնաբանություններում Քայլին շռայլել են հաճոյախոսություններ և նույնիսկ նշել, որ այդքան տաքարյուն լինելն ուղղակի անօրինական է։