Ինչո՞ւ էր Նիկոլա Պելցի հայրը ցանկանում չեղարկել դստեր հարսանիքը Բրուքլին Բեքհեմի հետ․ արարողության սկանդալային մանրամասները

NEW YORK, NEW YORK - SEPTEMBER 13: Brooklyn Beckham and Nicola Peltz attend The 2021 Met Gala Celebrating In America: A Lexicon Of Fashion at Metropolitan Museum of Art on September 13, 2021 in New York City. (Photo by Theo Wargo/Getty Images)

Անցյալ տարվա գարնանը տեղի ունեցավ Վիկտորյա և Դեյվիդ Բեքհեմների ավագ որդու՝ Բրուքլինի և Նիկոլա Պելցիների երկար սպասված հարսանեկան արարողությունը։ Սիրահարները պատրաստվում էին երկու տարի։ Սակայն, ինչպես պարզվել է, աղջկա հայրը գրեթե չեղարկել է տոնակատարությունը։

Փետրվարի սկզբին հայտնի դարձավ, որ ամերիկացի միլիարդատերը շատ է հիասթափված միջոցառման կազմակերպիչների՝ Նիկոլ Բրագինի և Արիաննա Գրիհալբի ​​աշխատանքից, այնքան, որ հենց հարսանիքից մի քանի օր առաջ նրանց հեռացրել է աշխատանքից։ Իսկ այժմ Նիկոլայի հայրը կանանցից պահանջում է իրեն վերադարձնել 132000 ֆունտ ստեռլինգ գումարը։

Կազմակերպիչները չեն համաձայնվել և հակընդդեմ հայց են ներկայացրել։ Այստեղից էլ սկսվում է ամենազվարճալին: Կանայք Պելցների ընտանիքին մեղադրել են պայմանագիրը խախտելու մեջ և պահանջել վնասի փոխհատուցում առնվազն 41000 ֆունտ ստեռլինգի չափով։ Ինչպես միշտ, փաստաթղթերն ընկել են արևմտյան լրագրողների ձեռքը, և մենք իմացել ենք «երազանքի հարսանիքի» սկանդալային մանրամասները։

Սկսենք նրանից, որ Նիկոլայի հորը սկզբում դուր չի եկել սիրահարների և կազմակերպության գաղափարը, ուստի նա պատրաստվում էր չեղարկել տոնակատարությունը։ Սակայն այստեղ օգնության է հասել աղջկա մայրը, ով համոզել է ամուսնուն ամեն ինչ չբարդացնել, քանի որ նրա արարքը կարող է վերջ դնել դստեր համբավին։

Ինչպես գիտենք, հարսանիքը ամեն դեպքում կայացել է։ Քանի որ Նիկոլան ցանկանում էր դառնալ ամենագեղեցիկ հարսնացուն, նա որոշել է ժլատ չլինել և մազերի և դիմահարդարման վրա ծախսել է 85000 ֆունտ: