Մադոննան պատմել է իր պլաստիկ վիրահատությունների մասին՝ հրապարակելով լուսանկարներ

Մադոննան տևական ժամանակ անց հայտարարել է, որ պլաստիկ վիրահատություններ է կատարել «Գրեմմիի» մրցանակաբաշխությունից առաջ։ Նա խոստովանությունն արել է, երբ մի շարք օգտատերեր սկսել են քննադատել իրեն:

Օրեր անց երգչուհին ինստագրամյան իր էջում հրապարակել է լուսանկարներ՝ անկեղծանալով արտաքին միջամտությունների մասին:

64-ամյա երգչուհին բախվել է ատելության խոսքի մեծ ալիքի, երբ իր սոցիալական էջերում ցուցադրում էր հարթ դիմագծերը, բայց իրականում մրցանակաբաշխությանը պատկերն այլ էր: Երգչուհին նշել էր, որ հրապարակված լուսանկարներում նրա տեսքը խեղաթյուրված է եղել: Հետագայում նա հրապարակել է լուսանկար, որտեղ գրել է՝ տեսեք, թե ինչպիսի հրաշալի տեսք ունեմ, երբ որոշակի միջամտություններից հետո այտուցվածությունն անցել է: