Լույս աշխարհ է եկել Սիլվի Բարկովայի առաջնեկը (լուսանկար)

Դերասանուհի Սիլվի Բարկովան, որը հղիության շրջանում եկել էր Հայաստան, ունեցել է առաջնեկին՝ որդուն:

Դերասանուհին ինստագրամյան իր էջում հրապարակել է լուսանկար՝ հայտնելով, որ առաջնեկը երեկ է լույս աշխարհ եկել, իսկ լուսանկարին կից գրել է. «Բարի գալուստ աշխարհ, որդիս»:

Դեռևս ամիսներ առաջ Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին պատմել էր, որ անհամբեր սպասում է որդու գալստյանն ու դեռևս հստակ չեն որոշել՝ ինչ անուն կունենա երեխան: