Քրիս Ջենները խոստովանել է, որ բժիշկներն իր մոտ ուռուցք են հայտնաբերել

Քարդաշյան-Ջեններ ընտանիքի մասին աստղային հեռուստաշոուի հինգերորդ սեզոնի թրեյլերը սկսվել է իսկապես սարսափելի նորությամբ։ Քրիս Ջենները հայտարարել է, որ բժիշկները հայտնաբերել են, որ նա ուռուցք ունի։

«Ինձ ստուգեցին, և նրանք գտան կիստա և փոքր ուռուցք», – ուղիղ ասել է նա ընտանեկան հանդիպման ժամանակ:

Ասվածից հետո 68-ամյա աստղը չի կարողացել զսպել էմոցիաները, ինչից հետո դուստրերը սկսել են գրկել նրան ու փորձել հանգստացնել։ Քրիսի ընկերը՝ Քորի Գեմբլը, հատկապես ծանր է ընդունել լուրը և լաց եղել նրա հետ։ Ի դեպ, դեռ պարզ չէ, թե կոնկրետ երբ է ախտորոշվել հիվանդությունը։