Քեյթ Միդլթոնն իրեն խայտառակել է լրագրողների առաջ

Քեյթ Միդլթոնը դարձել է ծաղրի առարկա, և դա այն պատճառով, որ նա «խայտառակել է իրեն» Սլաուում գտնվող ծերանոց այցելության ժամանակ։ Ուելսի արքայադուստրը որոշել է օգնել խոհանոցում կերակուր պատրաստող խոհարարներին, բայց կարծես իզուր է նման քայլի դիմել։ Նա փորձել է թավայի մեջ շրջել նրբաբլիթը, բայց ինչ-որ գունդ է ստացվել:

«Ես իսկապես ցավում եմ. Ես չկարողացա գլուխ հանել դրանից»,- ասել է Քեյթը խոհարարներից մեկին։ Իսկ հետո լրագրողի հետ զրույցում կատակել է. «Նրբաբլիթներս կամ հատակին են թափվում, կամ առաստաղին։ Այնուամենայնիվ, երեխաները իրենց շատ լավ են զգում։ Այս երեկո մենք նրանց հետ կպատրաստենք մեր բլիթները»:

Հարկ է նշել, որ փետրվարի 21-ին Անգլիայի բնակիչները նշել են Նրբաբլիթի միջազգային օրը։ Այս առիթով արևմտյան շատ աստղեր իրենց հյուրասիրությունները տեղադրել են Ինստագրամ սոցիալական ցանցում: