Քայլի Ջենները նկարահանվել է ֆոտոշարքում և պատմել` ով է իր սիրելի քույրը

Քայլի Ջենները հայտնվել է Vanity Fair ամսագրի իտալական հրատարակության մարտ ամսվա համարի երկու շապիկներին։ Դրանցից մեկի վրա նա կիսամերկ կեցվածք է ընդունել, իսկ մյուսում հայտնվել է սպիտակ սմոքինգով և ցանցավոր զուգագուլպաներով։

Քայլի Ջենները հարցազրույցում ասել է, որ Քիմ Քարդաշյանի հետ հարաբերություններն էլ ավելի են մտերմացել։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ երկու քույրերն էլ բաժանվել են իրենց երեխաների հայրերից: Քիմը բաժանվել է իր չորս երեխաների հորից՝ ռեփեր Քանյե Ուեսթից, ապա նաև բաժանվել է իր փեսացուից՝ կատակերգու Փիթ Դևիդսոնից, իսկ Քայլին առաջին անգամ չէ, որ բաժանվում է ռեփ կատարող Թրևիս Սքոթից, որից ունի որդի Էյրը, և դուստրը՝ Սթորմին։

«Վերջերս Քիմը շատ է փոխվել: Մենք հիմա շատ մտերիմ հարաբերություններ ունենք, ես քույրերից նրան եմ զանգում առաջինը, երբ ինչ-որ բանի կարիք ունեմ: Վերջերս մենք բազմաթիվ նմանատիպ փորձություններ ենք ունեցել»,- ասել է Ջենները:

Ի դեպ, Քայլին և նրա հարազատ քույր Քենդալը քննարկելու ամենաքիչ ընդհանուր թեմաներն ունեն։ Քայլին խոստովանել է, որ նրանք շատ տարբեր են, բայց հավելել է, որ «հակառակ բևեռները միշտ իրար ձգում են»։

Հիշեցնենք, որ Քայլին և Քենդալը հարազատ քույրեր են, որոնք ծնվել են Քրիս Ջենների և օլիմպիական չեմպիոն Բրյուս Ջենների ամուսնության ընթացքում, ով հետագայում փոխել է իր սեռը և անունը: Քիմ Քարդաշյանը նրանց խորթ քույրն է և փաստաբան Ռոբերտ Քարդաշյանի և Քրիս Ջենների չորս երեխաներից մեկը։