Նազենի Հովհաննիսյանը, Անի Երանյանը, Սոֆի Մխեյանը և Ջուլիաննան հրապարակել են հոլովակ ԱՄՆ-ից

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը և երգչուհի Սոֆի Մխեյանն օրեր առաջ մեկնել են Միացյալ Նահանգներ, որտեղ հանդիպել են մի շարք արտիստների, որոնք բնակվում են ԱՄՆ-ում:

Նրանք ԱՄՆ-ում նաև հանդիպել են դերասանուհի Անի Երանյանին և պարուհի Ջուլիանային, իսկ Նազենին հրապարակել է հոլովակ, որին կից գրել է. «Կյանքի վայրիվերումները իսկական ու լավ մարդկանց չեն փոխում: Կարոտների հանդիպումներն էլ մի կյանք ուժ ու սեր են տալիս: Սեր, որ սեր ստանաք: Սիրունները մեզ ծաղիկներով դիմավորեցին, այնքան էի հուզվել, այնքան սիրուն էին ՝ Անին ու Ջուլիանան, իսկական ծաղիկները հենց իրենք էին, որ կային: Հոգով ու սրտով գեղովկատեսներ ջան, շնորհակալ ենք: Հ.Գ Սոֆիին ասում եմ ինձ էդպես ջահել ու սիրուն կնկարես էլի»: